Դոհայում բանակցությունները ոչ մի առաջընթաց չեն գրանցել, և Իսրայելը շարունակում է պնդել իր դիրքորոշումը․ ՀԱՄԱՍ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոհայում բանակցությունների արդյունքները չեն համապատասխանում հուլիսի 2-ի պայմանավորվածություններին, բանակցությունները ոչ մի առաջընթաց չեն գրանցել, և Իսրայելը շարունակում է պնդել իր դիրքորոշումը։
Անանունության պայմանով ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Ալ-Ջազիրա հեռուստաալիքին։ Թե կոնկրետ ինչի հետ համաձայն չէ շարժումը, նա չի հստակեցրել։
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը հայտարարել էին, որ բանակցությունների հերթական փուլը եղել է կառուցողական, լուրջ և անցել դրական մթնոլորտում։