ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. ի՞նչ կտա Մակրոնի այցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է սեպտեմբերի 9-11-ը Երևանում առաջին անգամ «Երևան երկխոսություն» միջազգային համաժողով անցկացնելու մտադրության մասին:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ: Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևան երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ և համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ՝ ապագան կառուցելով այսօր»: Ըստ հաղորդագրության՝ համաժողովն անցկացվում է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն Observer Research Foundation-ի հետ:

Մեր աղբյուրների համաձայն, համաժողովին հրավիրելու են բացառապես ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Հնդկաստանի ԱԳն ղեկավարներին ու ներկայացուցիչներին։ Ռուսաստանի, ՀԱՊԿ և ԱՊՀ այլ անդամ պետությունների մասնակիցներին հրավեր չի ուղարկվել։ Հրավիրել են նաև հարևան Վրաստանից, թեև վրացական կողմի մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Պաշտոնական Թբիլիսին փորձում է անվտանգ հեռավորություն պահել Արևմուտքից, նաև հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններ են կայանալու, և Վրաստանում առավելապես զբաղված են այդ հարցերով։

Երեկ նաև տեղեկություն տարածվեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, ըստ ամենայնի, Հայաստան կգա։ Մամուլի տեղեկություններով՝ հիմա քննարկվում են նրա այցի մանրամասները: Այցի շուրջ բանակցությունները բավական երկար են տևել, ի վերջո, Մակրոնն այդ քայլով ցանկանում է ավելացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, նաև հերթական հակաադրբեջանական քայլն անել։ Ամեն դեպքում, հասկանալի է, որ Մոսկվայում առանձնապես դրական լույսի ներքո չեն դիտարկելու ոչ արևմտյան երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովը, ոչ էլ՝ Ֆրանսիայի նախագահի այցը։ 

Թինա Վիրաբյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular