ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չի կարող կտրել ԵԱՏՄ-ի պորտալարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին, քննարկել տարածաշրջանային զարգացումները։ Ըստ կառավարության մամուլի ծառայության, Գրիգորյանն ու Սոբհանին քննարկել են նաև հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին:

Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ստորագրվել էր Ազատ առևտրի համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել էր Մհեր Գրիգորյանը։

ԵԱՏՄ-ն առանցքային նշանակություն ունի Թեհրանի համար, զուր չէ, որ այդ օրերին տեղեկություններ էին շրջանառվում, որ Թեհրանն է պնդել հայկական կողմի մասնակցության վրա։ Մինչ այդ, նաև դրանից հետո ՀՀ իշխանությունները բոյկոտում են ՌԴ մասնակցությամբ բոլոր միջոցառումները՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով։ Իսկ Թեհրանը ցանկանում է առավել լայն գործակցություն իրականացնել ԵԱՏՄ երկրների հետ, և Հայաստանը դիտարկվում է որպես միակ տարանցիկ ուղի և կամուրջ։

Մինչ ՀՀ գործող իշխանությունները փորձում են Արևմուտքի հետ հարաբերությւոնների խորացում բեմադրել, հայտարարում են ՀԱՊԿ-ի անդամությունը դե-ֆակտո կասեցնելու մասին, Իրանի կենսական շահերից է բխում ՀՀ ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում։ Թերևս, հենց այս հարցերն էլ քննարկվել են Գրիգորյան-Սոբհանի հանդիպմանը։ 

Ագնեսա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular