ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի հերթական զրպարտությունը. ի՞նչ են «գտել» Վարդանյանի աշխատասենյակում (լուսանկար)

ՖՈՏՈ

Ադրբեջանի իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից, ի թիվս Արցախի այլ ղեկավարների, ապօրինաբար կալանքի տակ են պահում պետնախարար Ռուբեն Վարդանյանին:


Չբավարարվելով այդ ու այլ ապօրինություններով՝ Բաքուն հերթական զրպարտությունն է մոգոնել: Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, թե Վարդանյանի՝ այժմ օկուպացիայի տակ գտնվող Ստեփանակերտի աշխատասենյակում «հայտնաբերվել է «Նախիջևանի ատլաս» կոչվող ատլասը, որը պարունակում է կեղծ քարտեզներ»։ 

Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։

Նրա խոսքով, «ատլասը Հայկական ճարտարապետական ​​հիմնադրամի կողմից հրապարակվել է 2012 թվականին, և դրանում առկա բոլոր քարտեզները խեղաթյուրում են պատմական փաստերը»։ 
«Այս քարտեզները պնդում են, որ Նախիջևանը միշտ եղել է հայոց պետության և մելիքությունների գավառ: Դրանք պարունակում են բացահայտ տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ»,- ցնդաբանել է Բայրամովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular