ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրահարվեց ուսուցչուհուն, երբ 15 տարեկան էր․ Ֆրանսիայի նոր առաջին տիկինն ամուսնուց մեծ է 24 տարով (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր հայտնի դարձավ Ֆրանսիայի նոր նախագահի անունը։ Նա Էմանուել Մակրոնն է՝  «Հառաջ» շարժման առաջնորդը։ Երիտասարդ, հմայիչ քաղաքական գործչի անվան շուրջ աղմուկը երկար ժամանակ է՝ չի դադարում։ Եվ պատճառը նրա կինն է․․․

Եվրոպայի ամենագրավիչ քաղաքական գործիչը ամուսնացած է մի կնոջ հետ, ով իրենից մեծ է 24 տարով։

Էմմանուել Մակրոնը երիտասարդ է, հմայիչ, նրա փիառ-թիմը հրաշալի է աշխատում։ Բայց ահա նրա ամուսնությունը ներկայումս ամենաքննարկվող թեմաներից է։ Նա ամուսնացած է իրենից կրկնակի մեծ կնոջ հետ, եւ անգամ լուրեր են պտտվում, որ այդ ամուսնությունը նրա համար է, որպեսզի Մակրոնը թաքցնի իր՝ միասեռական լինելը։ Սրանք, իհարկե, միայն լուրեր են։

Փաստերը հետեւյալն են՝ նա սիրահարվել է իր ուսուցչուհուն՝ Բրիջիտին, երբ 15 տարեկան էր։ Համբերատար սպասել է ու տարիներ անց ամուսնացել նրա հետ, իսկական հեքիաթի նման։  

Эммануэль Макрон и Бриджит

Ասում են՝ իր 17-ամյակի օրը Էմմանուելը ասել է Բրիջիտին՝ ինչ էլ լինի, ես ամուսնանալու եմ քեզ հետ։ Ասում են նաեւ, որ ուսուցչուհին ծիծաղել է աշակերտի ասածի վրա՝ նա ամուսնացած էր եւ 3 երեխա ուներ։ 

Эммануэль Макрон и Бриджит

Եվ ահա տարիներ անց՝ 2007 թվականին, Բրիջիտը հանկարծակի ամուսնալուծվել է ու ամուսնացել Էմմանուելի հետ։

Эммануэль Макрон и Бриджит

Զույգը երեխաներ չունի, փոխարենը երիտասարդ քաղաքական գործիչը սիրով զբաղվում է կնոջ թոռնիկների հետ, իրենն է համարում նրանց։

Эммануэль Макрон и Бриджит

Эммануэль Макрон и Бриджит

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular