Եվրոպայում «Կապիկի ծաղիկով» վարակման ռիսկը բարձրացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) բարձրացրել է «Կապիկի ծաղիկի» բռնկման ռիսկի մակարդակը ցածրից մինչև միջին:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Շվեդիան գրանցել է «Կապիկի ծաղիկով» մուտացված Clade 1 տարբերակի առաջին դեպքը: Ախտորոշումը հաստատվել է Աֆրիկա մեկնած անձի մոտ:
ECDC-ն ասել է, որ Եվրոպա ներմուծվող հիվանդության դեպքերի թվի աճը «շատ հավանական է»: Կենտրոնը երկրներին կոչ է անում պատրաստվել նոր բռնկումներին։
«Եվրոպայի և Աֆրիկայի միջև սերտ կապերի պատճառով՝ մենք պետք է պատրաստ լինենք Clade 1-ի ավելի շատ ներմուծված դեպքերի», - ասել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրեն Պամելա Ռանդի-Վագները:
Շվեդիայից բացի՝ Պակիստանը նույնպես հայտնել է նաև «Կապիկի ծաղիկի» առաջին դեպքի մասին: