ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանին ազգային համաձայնության կառավարություն է առաջարկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ խորհրդարանին առաջարկել է իր կառավարությունում ամբողջ Իրանի ժողովուրդը ներկայացնող նախարարների պաշտոնների թեկնածուների ցանկը, որն անվանել է «ազգային համաձայնության կառավարություն», գրում է Mehr-ը։

«Ազգային համաձայնության կառավարությունը պարտավոր է ապահովել Իրանի ամբողջ ժողովրդի քաղաքացիական իրավունքները և հավատարիմ է ազգային շահերի պաշտպանությանը»,- խորհրդարանի նիստում նշել է Իրանի նոր նախագահը:

Ըստ Պեզեշքիանի՝ ընթացիկ քաղաքականությամբ ու միջոցառումներով երկրում առկա խնդիրները չեն լուծվի։ Նա նշել է, որ իր համար շատ կարևոր է, որ մարդիկ գոհ լինեն իր վարչակազմի ծրագրերից։ Իրանի նախագահն ընդգծել է նաև, որ որոշ խնդիրներ ծագում են երկրի ներսում, ոչ թե նրա սահմաններից դուրս։

Իրանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել նախագահ Մասուդ Պեզեշքիանի գլխավորած նոր վարչակազմում առաջարկվող նախարարների պատրաստության աստիճանի վերանայմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular