ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Աշխարհաժողով» շարժումը խստորեն դատապարտել է հայերին նոր Սահմանադրություն պարտադրելու Բաքվի փորձերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվի ֆաշիստները շարունակում են պահանջել փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ «խաղաղության համաձայնագրի» դիմաց, որպեսի օրինականացնեն Արցախի, Ուտիքի, Նախիջևանի և այլ հայկական հողերի երկարաժամկետ օկուպացիան, հայտարարել է հայ քաղաքական գործիչ, «Աշխարհաժողով» շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը, գրում է Realtribune.ru-ն:

Նրա կարծիքով, Ադրբեջանի բռնապետ Ալիևի և նրա կուրատորների մտավախությունն այնքան մեծ է, որ նրանք արդեն հիմա են վախենում վերանայել Երևանի հետ «խաղաղությունը», չնայած այդ օկուպանտները անգամ չեն հասցրել ստորագրել այն։ «Եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը թողնենք անփոփոխ կամ անտեսենք այն, ապա դա նշանակում է, որ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքենք, կարող է նոր կառավարություն գալ և չեղարկել այն, քանի որ այդ փաստաթուղթը տեխնիկապես հակասում է նույն գործող սահմանադրությանը»,- Բաքվի ռեժիմի ներկայացուցիչի խոսքերն է ցիտել Ծատուրյանը:

Քաղաքական գործիչը նշել է, որ Ալիևը և նրա խմբավորումը վստահ են, որ «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը անհնարին կդարձնի ցանկացած ապագա վերադարձ դեպի ռևանշիզմ կամ տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ»։ ««Աշխարհաժողով» շարժումը խստորեն դատապարտում է Բաքվի և այլ մայրաքաղաքների հայերին սահմանադրության նոր դրույթներ պարտադրելու ցանկացած փորձ։ Միայն հայ ժողովուրդն իրավունք ունի ընդունել կամ մերժել իր պետականաստեղծ փաստաթուղթը»,- համոզված է «Աշխարհաժողով» շարժման հիմնադիրը։

Նա նաև ընդգծել է, որ շարժման անդամները քրեական են համարում այդ և այլ թեմաներով Երևանի և Բաքվի միջև բանակցությունները։ «Ավելին, հայ քաղբանտարկյալները, զինվորականները և քաղաքացիական անձինք դեռևս գերության մեջ են գտնվում այսպես կոչված Ադրբեջան պետության բանտերում։ Եթե
​​Բաքվի ռեժիմը խաղաղություն է ուզում, ապա պարտավոր է ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Եթե ​​Ալիևն ու իր խմբավորումը չազատեն մեր տղաներին, ապա դա նշանակում է, որ նրանք խաղաղություն չեն ուզում»,- ասել է Ծատուրյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ 2020 թվականից ի վեր Ալիևի ռեժիմը փակ է պահել իր ցամաքային սահմանները հարևանների հետ, որպեսզի զինվորական տարիքի մարդիկ չկարողանան լքել երկիրը։ Նրա խոսքով, դա նշանակում է, որ Բաքվի ֆաշիստները դեռևս ռազմական սցենարն են դիտարկում  որպես Հայաստանի հետ տարածքային վեճերի լուծման հիմնական մեթոդ։ «Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի Բաքվի հետ ցանկացած բանակցություն, մինչև բոլոր հայ գերիները ազատ չարձակվեն»,- ամփոփել է «Աշխարհաժողով» շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular