ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիրակի օրվա գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ոչնչացվել է ինքնաթիռային տիպի հինգ ուկրաինական ԱԹՍ, որոնցից երկուսը խոցվել են Բելգորոդի մարզի տարածքի վրա, մեկը՝ Կուրսկի մարզի տարածքի վրա և երկուսը՝ Ռոստովի մարզի տարածքի վրա», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը կանոնավոր կերպով հրթիռակոծում և հարձակվում են տարբեր եղանակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, ՌԴ սահմանամերձ շրջանների վրա, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular