ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո 15 հետցնցում է գրանցվել 3,7-ից 5,6 մագնիտուդով (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կամչատկայում ուժգին երկրաշարժից հետո գրանցվել է 15 հետցնցում, հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքը։

Երկրաշարժից ընդամենը երեք ժամ անց սեյսմոլոգները գրանցել են հետցնցումների շարք՝ 3,7-ից 5,6 մագնիտուդով: Դրանք բոլորը տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 79-119 կիլոմետր հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Կամչատկայի ափերի մոտ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 108 կմ հարավ-արևելք և գտնվել է վեց կիլոմետր խորության վրա:

Տեսանյութը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular