ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Սենթ Լուիսի մրցաշարում

ՍՊՈՐՏ

Սենթ Լուիսում ավարտվեց «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ և կայծակնային շախմատի շրջանային մրցաշարը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի մասնակիցներն էին գրոսմայստերներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիրեզա Ֆիրուջան, Ուեսլի Սոն, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Լենիեր Դոմինգեսը, Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարի ավարտից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Ալիրեզա Ֆիրուջա
2-րդ տեղ՝ Ուեսլի Սո
3-րդ տեղ՝ Հիկարու Նակամուրա

Լևոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 19 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ Նակամուրայից հետ մնալով ընդամենը կես միավորով, հայտնում է armsport.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular