ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի տարածքում Իրաքի հետ սահմանը խախտած չորս ահաբեկիչներ չեզոքացվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Իրաքի հետ սահմանին ոչնչացվել է չորս ահաբեկիչ, որոնք ենթադրաբար ահաբեկչություն էին նախապատրաստում երկրում։

«Թուրքիայի տարածքում Իրաքի հետ սահմանը խախտած չորս ահաբեկիչներ չեզոքացվել են Դյուգյուն լեռան մոտակայքում»,- հայտնել է նա։

Նախարարի խոսքով՝ պետական սահմանը խախտած երկու թռչող սարքը հայտնաբերվել է Թուրքիայի ԶՈւ անօդաչուների կողմից:

Դեպքի վայրում առգրավվել է 4 ինքնաձիգ, երկու բջջային հեռախոս, լազերային հաշվիչ, երկու ատրճանակ, երեք պահունակ, մարտկոցներ, տարածքի քարտեզներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular