ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում երկրաշարժից վնասված հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերաբացվել է

ՄՇԱԿՈՒՅԹ

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող միակ հայաբնակ Վաքըֆլըում գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը երկրաշարժից տուժել էր, վերանորոգվել է։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի նախօրեին՝ օգոստոսի 17-ին, Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հոր ձեռամբ եկեղեցին վերաբացվել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։

Ս. Պատրիարք Հոր գլխավորությամբ Ս. Մյուռոնով օծվել է գմբեթի և զանգակատան խաչերը:

Օծման արարողությունից հետո տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն և Աստուածածնի վերափոխման տոնի նախատոնակ։


 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular