ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտեր են սկսվել Նոյեմբերյանի տարածքում, որի արդյունքում հայերի վերահսկողության տակ են անցել Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում գյուղերը. պատմության այս օրը ( 19 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մարդասիրական օգնության համաշխարհային օր, Լուսանկարչության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազգային ավիացիայի օր, Աֆղանստան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Մեղվապահի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1071– տեղի է ունեցել Մանազկերտի ճակատամարտը սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև:

1856 –ծնվել է կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը։

1927– ծնվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Էդուարդ Ավագյանը:

1937 –վախճանվել է  խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Սահակ Տեր-Գաբրիելյանը։

1985 –վախճանվել է քանդակագործ Երեմ Վարդանյանը։

1986 –վախճանվել է խորհրդահայ գրող Գարեգին Բեսը։

1988-ԽՍՀՄ Գլխավոր դատախազի տեղակալը հարցազրույց է տվել, որտեղ պատմել է Սումգայիթյան դեպքերի մասին և հայտնել է, որ 19 քրեկան գործ է հարուցվել  94 մեղադրյալների նկատմամբ։

1990-մարտեր են սկսվել Նոյեմբերյանի տարածքում, որի արդյունքում հայերի վերահսկողության տակ են անցել Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղերը։

1991-ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել օգոստոսյան պուտչը, Մոսկվա զորքեր են մտցվել, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, սկսվել են մասսայական ցույցեր որպեսզի հակահարված տրվի ստեղծված ժամանակավոր կառավարությանը։

1993-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ երեք ադրբեջանական ինքնաթիռներ հարվածներ են հասցրել Կապան քաղաքին, որի արդյունքում զոհվել է 10 մարդ, նմանապես հարվածներ են հասցվել Ղարաբաղի Մարտունու և Հադրութի շրջանների վրա։

 2005- Երևանում տեղի է ունեցել Հայաստանում «ԲՏԱ Ինվեստ» բանկի բացման շնորհանդեսը։ Այն հանդիսանում է Հայաստանում ղազախական «Տուրան Ալեմ» բանկի ներկայացուցիչը և զբաղվելու է հիմնականում հիպոթեկային վարկավորմամբ:

2006 –վախճանվել է նկարիչ Գեղամ Մալխասյանը։

2007- վախճանվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը: 

2020-Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,   պաշտոնաթողությունից հետո իր առաջին ասուլիսում պատասխանել է Ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին:

2021- Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

14 –վախճանվել է Հռոմի կայսրության հիմնադիր Օկտավիանոս Ավգուստ կայսրը։

232 —ծնվել է հռոմեկան կայսր Մարկ Աննիյ Ֆլորինը։

1398 —ծնվել է իսպանացի բանաստեղծ և պետական գործիչ Ինիգո Լոպես դե Մենդոսան։

1662 –վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, գրականագետ և փիլիսոփա Բլեզ Պասկալը։

1761 - Սանկտ Պետերբուրգում դրվել է Սուրբ Իսակովյան տաճարի հիմնաքարը։

1812– տեղի է ունեցել Բալուտինո լեռան ճակատամարտը, որը Ռուսական կայսրություն և նապոլեոնական  Ֆրանսիայի պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկն է։

1830-ծնվել է գերմանացի քիմիկոս Յուլիուս Մեյերը։

1848 –ծնվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Գյուստավ Կայբոտը։

1848 — «The New York Herald» հրատարակությունը տվել է առաջին հաղորդագրությունը հայտնաբերված կալիֆորնիական ոսկու մասին, որից հետո սկսվել է «ոսկու տենդը»։

1856 —ամերիկացի Գեյլ Բորդենն արտոնագրել է խտացրած կաթ ստանալու մեթոդը։

1881– ծնվել է ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ Ջորջե Էնեսկուն:

1883– ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ մոդելյոր Կոկո Շանելը:

1903 —Բազելում տեղի ունեցած Սիոնական 4-րդ համագումարը մասնատվել է, երբ սկսել են քննարկել Ուգանդայում հրեական պետություն ստեղծելու առաջարկը։

1934 —Գերմանիայում տեղի ունեցած հանրաքվեով ռեյխսնախագահի և ռեյխսկանցլերի պաշտոնները միավորվել են։

1936 – վախճանվել է իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան։

1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փարիզն ազատագրվել է գերմանացիներից։

 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օդաչու Ալեքսանդր Պոկրիշկինը դարձել է ԽՍՀՄ եռակի հերոս։

1945– ծնվել է շոտլանդական ծագմամբ անգլիացի ռոք-վոկալիստ, Դիփ Փարփլ լեգենդար ռոք-խմբի երգիչ Յան Գիլանը։

-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական Քվանտունյան բանակը վայր է դրել զենքերը։

1946– ծնվել է ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը։

1947 —առաջին անգամ սինթեզվել է վիտամին Ա-ն։

1960– տիեզերք է արձակվել Սպուտնիկ-5 տիեզերանավը Բելկա և Ստրելկա շների հետ միասին։

1994 –վախճանվել է ռուս խորհրդային բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին։

2004 —«Google» ընկերությունը սկսել է իր արժեթղթերի վաճառքը ֆոնդային բորսայում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular