ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղմկոտ հրաժարական Հռոմի պապի այցից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2015 թ. սեպտեմբերին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այցելել էր ԱՄՆ եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի Կոնգրեսում: Նա առանձին հանդիպում էր ունեցել նաեւ Կոնգրեսի խոսնակ հանրապետական Ջոն Բեյների հետ: Լուսանկարում երեւում է, թե Բեյները որքան է ազդվել Պապի ելույթից՝ նա արտասվել է:

Պապի այցից հետո Բեյները հրաժարական է տվել: Պատճառը Ընտանիքի պլանավորման, մասնավորապես աբորտը թույլ տալու շուրջ Հանրապետական կուսակցության ներսում ստեղծված իրավիճակն էր: Դեմոկրատական վարչակազմը ցանկանում էր անցկացնել այդ ծրագիրը, Կոնգրեսի Հանրապետական մեծամասնությունը դեմ էր դրան, իսկ Բեյներն անձամբ կողմ էր «միջանկյալ» տարբերակին: Վատիկանն, ինչպես հայտնի է, դեմ է աբորտին: Եվ ահա, Պապի հետ հանդիպումից հետո նա հրաժարական էր տվել, գերադասելով հեռանալ, քան մանեւրել «երկու քարի արանքում»:

Ասում են՝ Հայաստան այցի նախօրեին Ֆրանցիսկոս Պապը պահանջել էր, որ իրեն օլիգարխներ չդիմավորեն: Մյուս կողմից, Հայաստանի իշխող համակարգը բնույթով օլիգարխիկ է ու կոռուպցիոն եւ անասելի հեռու քրիստոնեական արժեհամակարգից, եւ այն արժեքները, որոնց մասին խոսում էր Պապն իր ելույթներում, որեւէ առնչություն չունեն այդ համակարգի հետ:

Դժվար է ասել՝ նրանցից որեւէ մեկն ազդվե՞լ է Պապի կերպարից ու ելույթներից, եւ արդյոք որեւէ մեկը խղճի արթնացում, խայթ ու պահանջ է զգացել հեռանալու: Այս համակարգը, ի տարբերություն Բեյների, «մանեւրի» մեջ է մտել աշխարհքաղաքական կենտրոնների միջեւ, որի իմաստը սեփական դիրքերի ու կարողության պահպանումն է, Հայաստանում ձեւավորված իրավիճակի «հավերժացումը»: Այստեղ չկա քաղաքականություն, առավել եւս սկզբունքայնություն, իսկ արժեհամակարգը խիստ տարբերվում է հավերժական արժեքներից:

Այնուամենայնիվ, արդյոք կլինի որեւէ հրաժարական՝ հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի: Դա կլիներ Պապի այցի ամենամեծ արդյունքներից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular