ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ է բռնկվել Արգել գյուղի խաչքարերի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 19-ին, ժամը 14:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի խաչքարերի մոտակա տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 16։10-ին։ Ծածկի տակ այրվել են կուտակած ավտոմեքենայի պահեստամասեր, ծածկը (մոտ 20 քմ), մոտակայքում՝ մոտ 1200 քմ բուսածածկույթ, ջերմահարվել է 1 կոնտեյներ՝ ներսում մոտ 5 տ անասնակեր և ալյուր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular