Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կդառնան «պատերազմի և խաղաղության միջև հանրաքվե»․ Կոբախիձե
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կդառնան «պատերազմի և խաղաղության միջև հանրաքվե»։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Այս ընտրությունները մի տեսակ հանրաքվե են պատերազմի և խաղաղության միջև, հանրաքվե ՝ քարոզչության և ավանդական արժեքների միջև։
Իրականում ընտրությունը պարզ է:
Ընտրությունը պետք է կատարել հօգուտ խաղաղության, բարոյականության և երկրի պայծառ ապագայի»,-ասել է Կոբախիձեն վրացի լրագրողներին։
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: