ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Իրանի նախագահ Փեզեշքիանին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հաստատել է, որ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։  

«Մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պաշտոնական հրավեր ենք ստացել, նա ԻԻՀ ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին»,- Քանանիի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։

Այնուհանդերձ, ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի հստակեցրել՝ մասնակցելու՞ է արդյոք Իրանի նախագահը գագաթնաժողովին։

Ավելի  վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնալ Դիմիտրի Պեսկովը հայտնել էր, որ  Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

ԲՐԻԿՍ-ի նախագահությունը 2024 թվականի հունվարի 1-ից անցել է Ռուսաստանին։ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի է  ունենալու հոկտեմբերին՝ Կազանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular