Հայաստանում ԵՄ առաքելությունը նշում է 3000-րդ պարեկությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում ԵՄ առաքելության դիտորդները նշել են ՀՀ սահմանամերձ շրջաններում 3000-րդ պարեկությունը։
Պարեկային խումբը բարձրացել է Ջերմուկի տարածքում 3000 մետր բարձրություն՝ տեղում իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար․ «Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի 6 առաջապահ հենակետերից»,- ասվում է հաղորդագրությունում։