ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր կանոններ տաքսիների համար Հայաստանում. տուգանքներ ու էլեկտրոնային կտրոններ 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն տաքսու վարորդների համար նոր կանոնները, գրում է bm.ge-ն։ Երկրի Պետական եկամուտների կոմիտեն է հայտարարել  ուղևորափոխադրումների կանոնակարգում էական փոփոխությունների մասին։ Նորամուծությունների համաձայն բոլոր տաքսիստները պարտավոր են միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և ուղևորներին տրամադրել էլեկտրոնային դրամական կտրոններ։ Բացի այդ, ուղևորափոխադրումների համար այսուհետ կպահանջվի հատուկ լիցենզիա ու պետական տուրքի վճարում։

Հայաստանի իշխանությունները խիստ միջոցներ են նախատեսել նոր կանոնները խախտելու համար։ Առանց լիցենզիայի կամ պետական տուրքի չափը սխալ հաշվարկած տաքսու վարորդները կտուգանվեն 500 հազար դրամով (մոտ 1288 ԱՄՆ դոլար)։

Առանց էլեկտրոնային կտրոն տալու կամ ՀԴՄ-ի օգտագործման կանոնները խախտելով ուղևորներ տեղափոխելու յուրաքանչյուր հայտնաբերված դեպքի համար նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով (մոտ 515 ԱՄՆ դոլար)։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular