ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


F-16-երի համար սպառնալիք. Army-2024 ֆորումում ցուցադրվել են Су-57 անտեսանելի կործանիչից արձակման С-71 անօդաչու թռչող սարքերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական С-71 անօդաչու թռչող սարքը (նաև դասակարգվում է որպես հրթիռ), տեղադրված Су-57 անտեսանելի կործանիչների վրա, սպառնում է F-16-երի օդաչուների գործողություններին։ Այս մասին գրել է Eurasian Times-ը մատնանշելով այն, որ այդ անօդաչու սարքը ցուցադրվել է Army-2024 ֆորումում, գրում է 1.ru-ն։

«Սուխոյ»-ի կոնստրուկտորական բյուրոն նախաձեռնել էր С-71 անօդաչու թռչող սարքի ստեղծումը համաձայն 2019 թվականին մշակված բնութագրերի, որոնք ընդգծում էին բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։ Այնուամենայնիվ, հետագայում ինժեներները փոփոխություններ են կատարել նախագծում մեծացնելով անօդաչուի թռիչքի տիրույթը և նվազեցնելով սարքի արդյունավետ ցրման մակերեսը։

Eurasian Times-ի փոխանցմամբ С-71-ի փորձարկումները սկսվել են 2024 թվականի ապրիլին Ժուկովսկու ռուսական թռիչքային հետազոտական կենտրոնում Су-57 կործանիչների թռիչքների հետ միաժամանակ։

Օպտիմիզացված ռադարային անտեսանելիության համար այդ անօդաչու սարքն ունի տրապեցիանման ֆյուզելաժ, որը նման է Storm Shadow-ին, ծալովի թևեր և շրջված V-աձև պոչ: Էլեկտրական շարժիչը փոքր չափի տուրբոֆանային շարժիչ է՝ TRDD-50 փորային հետևի օդափոխիչով: Նման շարժիչներ օգտագործվում են նաև Kh-59M և Kh-101 թևավոր հրթիռներում։ Անօդաչու սարքն ունակ է զարգացնել մոտ 0,6 մախ արագություն և բարձրանալ մինչև 8 հազար մետր առավելագույն բարձրության վրա։ Կա դրա երկու մոդիֆիկացիա՝ S-71M «Մոնոխրոմ» և S-71K «Կարպետ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular