ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղանիսից մինչև Կիրանց՝ փշալարեր, սահմանային սյուներ ու բարձր պատեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ - ադրբեջանական սահմանի սահմանագծված 12 կիլոմետրանոց հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են, սահմանային սյուներ ու բարձր՝ քողակող պատեր։ Տարածքում սահմանափակված են նկարահանումները, բայց ոստիկանական հսկողություն այլևս չկա։

Քանի դեռ հին, Կիրանցի արդեն Ադրբեջանին անցած ճանապարհը փակվում էր, սահմանային պատը՝ կառուցվում, պարեկներ էին հսկում գյուղի մուտքերը։ Այժմ նոր ճանապարհի կառուցումն ավարտվել է, ցուցանակներն ու ճանապարհային նշանները տեղադրված են, ելումուտն էլ ազատ է։

Կիրանցի նոր գծված սահմանին ամենամոտ երեք տներում սակավախոս են մարդիկ, այդպես էլ չեն բարձրաձայնում՝ արդյոք Կառավարությունից ստացել են փոխհատուցում։ Մեկի տունն է ամբողջովին անցել Ադրբեջանին, մեկն առանց տնամերձի է մնացել, մյուսի դեպքում էլ՝ սահմանային փշալարը տան բակով է անցնում։

«Դե հիմա, պետական սահման ա, պիտի որ ավելի ապահով լինի, որովհետև ընդգծված սահման ա: Թշնամին էլ ա ստորագրել տակը, որ սա սահման ա պետական, մենք է», - ասաց կիրանցեցիներից մեկը՝ դրական պատասխան տալով «Ազատության» հարցին՝ «սա անվտանգության երաշխիք լրիվ տալի՞ս է». - «Իհարկե, վաղը-մյուս օրը որ խախտի, արդեն պատասխան ա տալու՝ սահմանը ինչի՞ համար ա խախտել: Սրանից առաջ ասում էր՝ անորոշ վիճակ ա, ո՞վ ա ասել սահման ա, իսկ սա արդեն ընդգծված սահման ա»: Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ պետությունը փոխհատուցում տվե՞լ է արդյոք ճանապարհ դարձած տնամերձի համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular