ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլի օդանավակայանում միաժամանակ հարձակվել են 7 մահապարտ․ Hurriyet (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան իրականացված պայթյուններից հետո մանրամասներ է հայտել պայթյունի պահին օդանավակայանում գտնված Hurriyet-ի թղթակից Աբդուլքադիր Սելվին։

Hurriyet-ի թղթակիցը նշել է, թե Ստամբուլի օդանավակայանում պայթյունների ու հրաձգության ժամանակ նկատվել են 7 մահապարտներ։

Նա ասել է, թե մահապարտներից մեկն իրեն պայթեցրել է հենց ուղեւորների ուղեբեռները ստուգող X-Ray-ի սարքի մոտ։

Հիշեցնենք, որ ըստ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյունների ու հրաձգության հետեւանքով սպանվել է 28 մարդ, մինչդեռ Associated Press գործակալությունը նշում է, որ սպանվածների թիվը 50 է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular