ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ՝ Սեբաստիայի փողոցում․ հոսպիտալացվածներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 20-ին, ժամը 19։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ
մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1961 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular