Ռուսաստանը հետաձգել է Կուրսկի մարզի 7 շրջանում սեպտեմբերին նշանակված ՏԻՄ ընտրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԿԸՀ-ն օգոստոսի 21-ին հայտարարել է, որ հետաձգել է Կուրսկի մարզի 7 շրջանում սեպտեմբերին նշանակված ՏԻՄ ընտրությունները։
Այդ բնակավայրերի մի մասն օգոստոսի սկզբից գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։
«Ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը կվերսկսվի, երբ ապահովվի ընտրողների լիարժեք անվտանգությունը», - ասվում է ռուսաստանյան ԿԸՀ-ի հայտարարությունում։