ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը վավերացրել է Հռոմի ստատուտը՝ պայմանով, որ ուկրաինացիներին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության չեն կանչի

ԻՐԱՎՈՒՆՔ

Գերագույն Ռադան կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացմանը՝ վերապահումով, որը պաշտպանում է ուկրաինացիներին ռազմական հանցագործությունների համար հետապնդումներից: Այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն։

«Ուկրաինան վավերացրել է Հռոմի ստատուտը, սակայն առանձին հայտարարությամբ, ըստ որի՝ ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարի շարունակ «Ուկրաինան չի ճանաչելու ՄՔԴ-ի իրավասությունը իր քաղաքացիների նկատմամբ՝ Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների (ռազմական հանցագործություններ-խմբ․) կատարման համար»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Ռադայի պատգամավորը։

Գերաշչենկոն խոստովանել է, որ Հռոմի ստատուտը վավերացումը ԵՄ-ին անդամակցելու գործընթացում Կիևին ներկայացված պահանջներից մեկն է, որի կատարումը, սակայն, Ուկրաինայի իշխանությունները ձգձգում էին՝ մտավախությունների պատճառով, որ ՄՔԴ-ն կարող է քրեական պատասխանատվության ենթարկել պատերազմի պայմաններում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular