ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հայտարարել է՝ իր պատասխանն Իսրայելին կլինի անսպասելի և հուժկու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկլավար Իսմայիլ Հանիեի սպանության համար Իրանի պատասխանն Իսրայելին կլինի անսպասելի և այնպիսին, որին իսրայելցիներն ամենաքիչն են սպասում, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։

«Իրանի պատասխանը, ամենայն հավանականությամբ, անսպասելի կլինի այդ ռեժիմի (Իսրայելի-խմբ․) համար՝ և՛ ընտրված ժամանակի, և՛ ձևի առումով։ Պատասխանը կլինի այնպիսին, որ այդ ռեժիմը արձագանքելու նվազագույն հնարավորություն ունենա։ Երբ նրանց աչքերը սևեռված կլինեն դեպի երկինք և ռադարի էկրաններին, նրանք կապշեն այն ամենից, ինչը տեղի կունենա գետնի վրա, իսկ գուցե նաև՝ այս երկուսն՝ իրար հետ»,- նշված է Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում, որը մեջբերում են իրանական լրատվամիջոցները։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության այս հայտարարությունը հրապարակվել է այն լուրերի ֆոնին, թե Թեհրանը համաձայնել է հետաձգել Իսրայելին հարվածը՝ մինչև ավարտվեն Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։ Նշենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ բանակցությունները չեն կարող հետ պահել Իրանին իր շահերն ու իրավունքները պաշտպանելուց և Իսրայելին պատժիչ հարված հասցնելուց։ Այս դիրքորոշումը վերահաստատվել է նաև այսօր։   

«Իրանի պատասխանը պետք է լինի այնպիսին, որ բացասական ազդեցություն չունենա Գազայում հնարավոր հրադադարի վրա։ Իրանի պատասխանը պետք է երկու հստակ արդյունք ունենա. առաջինը՝ այն պետք է պատժի ագրեսորին՝ ահաբեկչության և Իրանի ինքնիշխանությունը խախտելու համար, երկրորդը՝ այն պետք է   խորը զղջում առաջացնի ռեժիմի (Իսրայելի-խմբ․) մոտ՝ ապագայում ցանկացած ագրեսիա կանխելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular