ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մեքենան կողաշրջված հայտնվել է Դեբեդում. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետի վարչական տարածքում՝ Թուֆենկյան ընկերության հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել է երկաթե արգելապատնեշին և մի քանի մետր
բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել Դեբեդ գետում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները, տեղափոխվել են հիվանդանոց:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular