ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի տարածքում 28 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել (տեսանյութեր)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերը Ռուսաստանի տարածքում 28 անօդաչու թռչող սարքերի որսալու և ոչնչացնելու մասին։

«Վոլգոգրադի մարզում 13 անօդաչու թռչող սարք է խոցվել, 7-ը՝ Ռոստովի, 4-ը՝ Բելգորոդի, 2-ը՝ Վորոնեժի շրջանում, և մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի վերևում»,- հայտնել է գերատեսչությունը։

Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ինքնաթիռների ընդունումը և ուղարկումը տարածաշրջանի ռազմական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Սահմանափակումները մտցվել են գիշերը՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը:

Տեղի բնակիչներն ավելի վաղ հայտնել էին հարձակումից հետո Մարինովկա ռազմական օդանավակայանում հրդեհի և պայթյունի մասին: Ռազմական ավանի բնակիչները տարհանվել են։

Բաց աղբյուրների համաձայն՝ օդանավակայանում տեղակայված են 4-րդ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ հրամանատարության 2-րդ առանձին հետախուզական ավիացիոն ջոկատի Սու-24ՄՌ առաջնային հետախուզական ինքնաթիռներ։

Տեսանյութերն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular