ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուրսկի իրադարձությունների ֆոնին անգլո-սաքսոնները մշակում են Հայաստանին ու Ղազախստանին. «Ինչո՞ւ եք Ռուսաստանի հետ, տեսեք, թե նա ինչ թույլ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կուրսկի շրջան արշավանքը Կիևի կառավարության վերջին հույսն է Ռուսաստանի դեմ հաղթանակի համար։ Այս մասին RTVI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Rybar նախագծի հիմնադիր, ՌԴ ՊՆ մամուլի ծառայության նախկին աշխատակից Միխայիլ Զվինչուկը, գրում է politnavigator.net-ի թղթակիցը։

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, արևմտյան կուրատորներից օգնություն քամելու և Ռուսաստանի թուլությունը ցույց տալու փորձ է, որպեսզի խաթարվեն Ռուսաստանի դիրքերն այն երկրներում, որտեղ լարված հարաբերություններ կան գործընկերների հետ։ Որպեսզի Ղազախստանում կամ Հայաստանում Արևմուտքից բանակցողները ասեն. «Ինչո՞ւ եք Ռուսաստանի հետ, տեսեք, թե նա ինչ թույլ է, նա չի կարողանում կարգուկանոն հաստատել Կուրսկի շրջանում»։ Կուրչատովին հասնելն ու ատոմակայանը գրավելը նույնպես նպատակ է։ Նպատակ է նաև մեր ուժերը հետ քաշել ռազմաճակատի մյուս հատվածներից»,- ասել է Զվինչուկը։

«Այժմ այն, ինչ կատարվում է Կուրսկի շրջանում, ուկրաինական ուժերի կողմից վա-բանկ գնալու քայլ է։ Որովհետև կուտակված պաշարները շպրտվել են մեկ ուղղության վրա, իրականացվում է գրավված տարածքը մաքսիմալ պահելու աշխատանք, և դա Ռուսաստանի հեղինակությանն առավելագույն վնաս պատճառելու ու ռեսուրսները վատնել ստիպելու նպատակով։ Միևնույն ժամանակ Արևմուտքն առաջ է մղում հեռահար հրթիռների կիրառումը թույլատրելու, ավելի լայնածավալ ռազմական գործողությունների օրինականացնելու և խաղադրույքները բարձրացնելու որոշումներ»,- հավելել է դիտորդը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular