ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նա հեծանիվ դեռ երկար է քշելու». Փաշինյանը ոտնակներն է պտտում, իսկ Հայաստանը թռչում է դեպի անդունդը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դե ինչ, արձակուրդային սեզոնը մոտենում է ավարտին։ Անգամ Նիկոլ Փաշինյանն է ստանձնել իր պարտականությունները, նույնիսկ Ալեն Սիմոնյանը, և անգամ Արարատ Միրզոյանը: Չէ այնպես չէ, որ նրանց բացակայությունը շատ նկատելի էր, եթե չասենք աննկատ, բայց այդ բացակայության ընթացքում որոշ նկատելի իրադարձություններ են եղել, գրում է eadaily.com-ը;

Մինչ Արարատ Միրզոյանն ինչ-որ տեղ Շոտլանդիայում էր հանգստանում, Ալեն Սիմոնյանը Վենետիկում, իսկ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ էր քշում, Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Բաքուն մեծահոգություն է դրսևորել և համաձայնել է չընդգրկել խաղաղության պայմանագրի նախագծում «Զանգեզուրի միջանցքը»: Բայց ո՞վ է Բաքվին հասցրել նման մեծահոգության:  Մի՞ թե Արարատ Միրզոյանը Շոտլանդիայից, գուցե՞ Ալեն Սիմոնյանը Վենետիկից, երևի՞ Նիկոլ Փաշինյանը հեծանվի վրայից: Իհարկե ոչ։ Դրան հասել են ամերիկացիները, նրանք, ովքեր նստում են Սպիտակ տան գրասենյակներում։ Հենց նրանց հետ փակ բանակցությունների հերթական փուլից հետո է Ամիրբեկովն արել իր մեծահոգի հայտարարությունը.

Ինչ վերաբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաներին, ապա թեմայի շարունակության մեջ «Ընկեր գեներալ» Telegram ալիքի մեկնաբանությունը.

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) որոշել է հրապարակավ սակարկել ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Նա մեղադրել է նրան Արցախի վրա հարձակված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմին ներելու մեջ։

ANCA-ն գրել է. «Այս վարչակազմը թույլ է տվել Ալիևի ռեժիմին ստեղծել անպատժելիության նախադեպ ի դեմս Ադրբեջանի փաստագրված ռազմական հանցագործությունների»:

Բացի դա նշվել է, որ Թրամփ-Փենսի վարչակազմն իր չորս տարիների ընթացքում հրաժարվել է Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնից չեղարկելով Ադրբեջանին ԱՄՆ օգնության սահմանափակումները:

Այժմ, ըստ ANCA-ի, ամերիկահայ ընտրողներն ակնկալում են, որ Թրամփը և նրա նոր դաշնակից Վենսը կդատապարտեն ադրբեջանական էթնիկ զտումներն Արցախում և կաջակցեն Կոնգրեսի հանձնաժողովի ջանքերին, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար:

Շատ զարմանալի է, որ ամերիկահայերը ոչ մի բողոք չունեին Բայդեն-Հարիս վարչակազմից, ոչ էլ հարցեր ընտրությունների ներկայիս դեմոկրատ թեկնածու Հարիս-Ուոլց քաղցր զույգից: Մինչդեռ Հայաստանը և Արցախը միայն «քնած Ջոի» թիմի ծեր տիկին  Նենսի Փելոսիի արցունքներն են ստացել Ծիծեռնակաբերդում, ինչը, սակայն, չի խանգարել Ալիևին ավարտին հասցնել Արցախի բռնազավթումը 2023 թվականին: Բացի դա Բայդենի օրոք էլ է Պետդեպարտամենտը շրջանցել Ադրբեջանին ԱՄՆ օգնության սահմանափակումներն այնպես, ինչպես Թրամփի օրոք:

Ի՞նչ կանի ANCA-ն, եթե երկու հակառակորդ ճամբարները՝ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները, պարզապես անտեսեն հանձնաժողովի ձայնը, ինչպես և, ըստ էության, եղել է Թրամփի և Բայդենի օրոք: Կարծում եմ, որ հանձնաժողովը հերոսաբար կգործի։ Նա պարզապես կասի. «Ինչ արած», ու ձեռքերը կլվանա»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular