ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՃՏՊ Սյունիքի մարզում․ մեքենան հայտնվել է գետում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 318 կմ հատվածում՝ Քաջարանի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Արարատ Զախարյանի վարած «Opel» մակնիշի և 62-ամյա Սլավիկ Խաչատրյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը հարվածել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել գետում:

Վթարի հետևանքո «Opel»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular