ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնձորուտ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 22-ին, ժամը 12։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և Վայք համայնքի Մարտիրոս գյուղի հրշեջ-կամավորական խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնձորուտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (130 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։50-ին, մարվել՝ 14։10-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և վնասվել՝ ազբոշիֆերները (մոտ 80 քմ)։ Այս ամսին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular