ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Աշոտյանը նստած է մեկ պատճառով` այդպես ուզում է Նիկոլ Փաշինյանը․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը նստած է մեկ պատճառով` այդպես ուզում է Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Արմեն Աշոտյանն արդեն 1.2 տարի է անազատության մեջ է: Հայաստանում քիչ մարդ կգտնես, ով Արմենին քաղաքական բանտարկյալ չի համարում:

Նույնիսկ իշխանության ներսում շատերը համոզված են, որ Աշոտյանը նստած է մեկ պատճառով` այդպես ուզում է Նիկոլ Փաշինյանը:

Օրենք, օրինականություն, սահմանադրությունն այստեղ գլոբալ բացակայում են. կա իշխանության վախ, ներքին սարսափ առ այն, որ քաղաքական առումով Արմենը խնդիր է իշխանության համար և բոլոր միջոցները պետք է ձեռնարկել նրան երկար բանտում պահելու համար:

Վաղուց Աշոտյանի գործով դատավարությունը վերածվել է ֆորմալ պրոցեսի, որտեղ կան նշանակված դերասաններ ամենատարբեր պաշտոններում և ամենատարբեր հանձնարարություններով:

Արմենի համար ամենից թանկը ճշմարտությունն է, որը տարբեր առիթներով վերջինս «ճպցնում» է իշխանության տարբեր պատասխանատուների երեսին` հստակ գիտակցելով, որ դա իրեն ավելի երկար է պահելու անազատության մեջ:

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular