ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասելիք, անելիք ունեք՝ դուրս եկեք փողոց, հրապարակ, հայրենիք ունեցող եք՝ պայքարեք․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց բոլոր քաղաքական գործիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու հավաքի ժամանակ խոսք ուղղեց բոլոր քաղաքական գործիչներին կամ իրենց քաղաքական գործիչ համարող անձանց, հատկապես նրանց, որոնք վերջին շրջանում փոքր-ինչ ակտիվացել են։

«Ես հարգում եմ բոլորի խոսքն էլ, ասելիքն էլ, բայց դրանց տակ պետք է ճշմարտություն լինի՝ հատկապես կապված մեր պայքարի հետ, Շարժման հետ և հատկապես կապված ինձ հետ։

Այս պայքարը շատերիդ ռեաբիլիտացրել է, կենդանություն է տվել, ինչ-որ կերպար է տվել, բայց այս պայքարն էլ կարող է շատերիդ թաղել։ Այնպես որ՝ շատ հստակ, հայրական սրտով ասում եմ՝ ասելիք, անելիք ունեք՝ դուրս եկեք փողոց, հրապարակ, ձեր ասելիքն ասեք, անելիքն արեք, մենք էլ՝ ձեզ հետ։ Ունեք՝ արեք։ Հերիք է խոսեք։

Աշխարհի տարբեր պետությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների գրասենյակներում քարշ մի՛ եկեք, տղե՛րք։ Քարշ մի՛ եկեք, մեղք եք։ Մեր պատիվն էլ մի՛ տարեք։ Մանավանդ, եթե չեք կարող առաջնային գրասենյակներում քարշ գալ, երրորդային, չորրոդային, տաասներորդային գրասենյակներում քարշ մի՛ եկեք։ Ձեզ անգամ դռան շեմի գորգի տեղ չեն ընդունելու։

Եթե մտածողներ կան, որ իրենց մասին է, ապա այո, հենց ձեր մասին է։

Երկրորդը՝ ես ողջ եմ, ապրում եմ դեռ և այս պայքարից ոչ մի վայրկյան հետ չեմ կանգնելու»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝  պայքարն ինքն է ստանձնել, քանի որ գոնե վերջին 6 ամսում ոչ ոք քաղաքական պատասխանատվություն չվերցրեց իր վրա՝ հեռացնելու այս իշխանությանը։

«Ես ինքս ինձ չեմ բերել, դրել որևէ  տեղ։ Հետևաբար, այդ մանկամիտ խոսակցությունները՝ հատկապես տեսախցիկների առջև, թողեք, թևքներդ էլ ծալեք, դուրս եկեք փողոց, ձեր արժեքն ու ինքնությունն արտահայտեք, կռվեք, պայքարեք, մարտնչեք։ Ձեր կյանքը մի՛ պայմանավորեք ո՛չ Հյուսիսի հետ, ո՛չ Արևմուտքի հետ, ո՛չ Հարավի հետ, ոչ էլ Արևելքի հետ։ Քաղաքական գործիչ եք, հայրենիք ունեցող եք՝ դուրս եկեք հրապարակ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular