ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա մի օրինակ է, թե ինչ է «օրենքներին հետևելը» այս իշխանության համար. Առաքելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ 

«Կառավարությունը այսօր որոշում է ընդունել ավտոկայանատեղիների գույների մասով, թե որ տեսակի կայանատեղին ինչ գույնով պետք է ներկվի։

Այս որոշումը ընդունել է, քանի որ 12.09.2023թ․ ԱԺ կողմից ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանված էր, որ կառավարությունը պետք է մինչև 03.04.2024թ․ (օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսում) երկու տողանոց որոշում ընդուներ։

Եվ հիմա այդ որոշումը ընդունել են օրենքով սահմանված ժամկետից 4,5 ամիս հետո:

Կառավարությունը երկու տողանոց որոշումը ընդունում է 10 ամսում, որի մասով ուներ օրենքով սահմանված 6 ամսվա պարտավորություն։

Սա մի օրինակ է, թե ինչ է ժամանակը այս իշխանության համար, ինչ է աշխատանքի արդյունավետությունը, ինչ է պատասխանատվությունը, օրենքներին հետևելը։

Եվ սրա համար որևէ մեկը չի պատժվելու, այլ շարունակելու են պենծիումմեկությամբ կառավարել երկիրը»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular