Սա բոլորիս հաղթանակն է․ Մելիքյան
ՍՊՈՐՏԿոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում այսօր ընդունել էր «Ցելյեին» և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանը․
«Սա բոլորիս հաղթանակն է։ Ցանկանում եմ շնորհավորել «Նոային», ցանկանում եմ, որ նրանց մոտ էլ ամեն ինչ ստացվի։ Մենք բոլորս հայկական ֆուտբոլն ենք, պետք է առաջ գնանք ու բարձրացնենք մեր հայկական ֆուտբոլը։
Այս հաղթանակը երկրպագուինն է, բայց ոչ մեր թիմինը։ Հանդերձարանում մենք պետք է այս հաղթանակը չզգանք, չհամարենք, որ հաղթել ենք։ Այս է հոգեբանությունը, համարում ենք, որ միայն առաջին խաղակեսն է վերջացել։ Մրցակցի հարկի տակ այլ ֆուտբոլ է լինելու, դժվար է լինելու, պետք է պատրաստվենք», — ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Աղբյուրը՝ Armsport