ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել չգործող ջրատարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 24-ին՝ ժամը 01:41-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում վառելիք տեղափոխող GAZ մակնիշի դիզելային բեռնատարը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել չգործող ջրատարում. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ջրատարից։

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular