ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7-ամյա տղան վիրավոր է, հոր ու 2-ամյա դստեր կյանքը չի հաջողվել փրկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես հայտնում է Արխանգելսկի մարզի Պետավտոտեսչությունը, «Renault Arkana» ավտոմեքենային, որում ընտանիք էր գտնվում երկու երեխաների հետ, հանդիպակաց դուրս է եկել մեկ այլ արտասահմանյան ավտոմեքենա՝ «Hyundai Creta»-ն, որի 56-ամյա վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։

«Renault»-ի վարորդը և նրա ուղևոր՝ 2-ամյա աղջիկը, մահացել են տեղում։ Մեկ այլ երեխա՝ 7-ամյա տղան, ծանր վնասվածքներով տեղափոխվել է մանկական մարզային հիվանդանոց։

Հստակեցվում է, որ երեխաները մեքենայում գտնվել են մանկական նստատեղերում։ «Hyundai»-ի վարորդն էլ է հոսպիտալացվել։

ՃՏՊ-ի հանգամանքները պարզում են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular