ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնությունում հայկական կոնյակը կարող է արգելվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական խանութներում ներկայացված հայկական կոնյակի մոտ 90 %-ը վտանգավոր է առողջության համար։ Ինչպես պարզել են փորձագետները, արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտներ։ Ինչպիսի՞ն է հավանականությունը, որ այդ հայտնի ալկոհոլը կվերանա մեր դարակներից, և արդյո՞ք այդ պատմությունը կարող է վնասել Մոսկվայի և Երևանի միջև առևտրային հարաբերություններին, հարց news.ru-ից:

Ըստ AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտեմ Դևի, տեսականորեն Ռուսաստանը կարող է սահմանափակել հայկական կոնյակի ներկրումը, քանի որ ժամանակին արգելել էր վրացական գինիներն ու հանքային ջուրը։

«Բայց այդ միջոցը դժվար թե երկարաժամկետ լինի: Հիշում ենք, թե ինչպես էր Դաշնային մաքսային ծառայությունը նախկինում խստացրել Հայաստանից բեռներ տեղափոխող մեքենաների ստուգումները։ Այնպես որ, ենթադրում եմ, որ կոնյակի հետ կապված պատմությունը մաքսային պատերազմի հերթական դրվագն է»,- news.ru-ի հետ զրույցում ասել է նա:

Կոնյակի անվտանգության մասին ուսումնասիրության հիման վրա ռուսական կողմը կամրապնդի իր բանակցային դիրքերը և ստանալով հայկական կողմից ցանկալի նախապատվություններ՝ կվերացնի սահմանափակումները (եթե այդպիսիք լինեն) կամ կդադարեցնի դրանց մասին խոսելը, կարծում է Դևը։

Սիներջի համալսարանի բիզնեսի ֆակուլտետի տնօրեն Կիրիլ Պլոխիխը, ընդհակառակը, կարծում է, որ ապրանքի որակը ստուգելու մեջ քաղաքական դրդապատճառ չպետք է փնտրել։

«Ռուսաստանն ուժեղացրել է տարբեր տեսակի ապրանքների՝ ալկոհոլի, սննդամթերքի, քիմիական նյութերի որակի նկատմամբ վերահսկողությունը: Սա միանգամայն նորմալ պրակտիկա է, որը ոչ մի կերպ կապված չէ արտաքին քաղաքականության պատմության հետ»,- պարզաբանել է news.ru-ի զրուցակիցը։

Պլոխիխը հավելել է, որ ձեռնարկատերը պետք է որակյալ ծառայություններ մատուցի և որակյալ ապրանք վաճառի, իսկ անբարեխիղճ գործարարները, որոնց պատճառով ալկոհոլային խմիչքներ գնողները կարող են հայտնվել հիվանդանոցում, պետք է բացահայտվեն և պատժվեն։ Հայկական կոնյակը զանգվածաբար արգելելու կարիք չկա, և դժվար թե դա անեն, կարծում է Պլոխիխը։ Բայց հնարավոր է և անհրաժեշտ է սահմանափակել անորակ ապրանքների ներմուծումն անկախ դրանց ծագման երկրից, ամփոփել է նա։

Պատժամիջոցները կարող են կիրառվել միայն որպես պատասխան միջոցներ և/կամ առողջության համար վտանգավոր ցածրորակ արտադրանքի համար, հակառակ դեպքում դա անհնար է, news.ru-ի  հետ զրույցում համաձայնվել է Տնտեսագիտության և տնտեսության ինստիտուտի դոցենտ Խաջիմուրադ Բելխարոևը։

Բելխարոևի խոսքով, արգելող միջոցները, որոնք կարող են կիրառվել ալկոհոլի ներմուծման վրա, վնասակար ազդեցություն կունենան հայ արտադրողների վրա։

«ԱՊՀ երկրների համար ռուսական շուկան առանցքային է վաճառքի համար։ Այլ երկրներում նման ծավալներով ապրանք վաճառելն անհնար է, այդ մատակարարներին այնտեղ ոչ ոք չի սպասում»,- նշել է փորձագետը։

Բայց ռուսները չպետք է անհանգստանան: Երկիրը ներքին արտադրություն է զարգացնում Դաղստանի, Կուբանի, Ղրիմի և այլ  վայրերի գինեգործների օգնությամբ։

«Ուստի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների ներմուծման ամբողջական արգելքի սահմանմամբ ներքին սպառողները չեն տուժի, ռուսական բարձրորակ կոնյակի արտադրանքը լրացուցիչ կհայտնվի մանրածախ ցանցերի դարակներում, իսկ Հայաստանի կոնյակի արդյունաբերությունը կընկնի լճացման փուլ»,- եզրափակել է Բելխարոևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular