ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձոր - Ալավերդի ճանապարհին բեռնատար է այրվել (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Օգոստոսի 23-ին, ժամը 23:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1986 թ․) խցիկում:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 24-ին,  ժամը 00։22-ին, մարվել՝ 02:23-ին։ Այրվել են խցիկը և դիմացի անվադողերը։

Լուսանկարներն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular