ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վոլգոգրադի գաղութի 4 աշխատակից մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վոլգոգրադի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդ են վերցրել գաղութի 8 աշխատակցի և 4 դատապարտյալի։

Այս մասին հայտնում են հայտնում է ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունից։

Աշխատակիցներից 4-ը մահացել է, 4-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ պատանդներին ազատելու գործողությանը մասնակցած աշխատակիցների մեջ վիրավորներ չկան։ Գերատեսչությունը խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել պատանդառության ժամանակ վիրավորված աշխատակիցների ընտանիքներին։

Հիշեցնենք՝ Վոլգոգրադի մարզում գտնվող խիստ անվտանգության ուղղիչ գաղութի (ԻԿ-19) մի քանի բանտարկյալներ գերի էին վերցրել ուղղիչ հիմնարկի աշխատակիցներին։ Վերջին տվյալներով՝ սպանվել է FSIN-ի աշխատակիցներից մեկը։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտարկյալները պահանջում էին ուղղաթիռ և 2 մլն դոլար։ ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել պատանդ վերցնելու փաստի առթիվ:

Նրանց հետ բանակցություններ էին տարվում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ուժայինները ներխուժել էին Վոլգոգրադի ուղղիչ գաղութ, չեզոքացրել էին չորս բանտարկյալի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular