ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանացին աճուրդով գնել է այնպիսի հավի ձու, որը լինում է միլիարդից մեկ անգամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի Բերքշիրի բնակիչ Էդ Պաունոլ անունով բրիտանացին 150 բրիտանական ֆունտ ստերլինգ է ծախսել աճուրդից անսովոր գնդաձև ձու գնելու համար, գրում է bb.lv-ն։ Ըստ մասնագետների գնահատականի նման տեսքի ձվի առաջացման հավանականությունը միլիարդից մեկն է:

Տղամարդն այդ ձուն նկատել է փաբում նստած Thomson Roddick Callan աճուրդի տան կայքը զննելիս։ Նա անմիջապես ցանկացել է գնել այդ հազվագյուտ իրը և վաճառողին է ուղարկել 150 ֆունտ ստերլինգ: Ձվի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն կլոր է, այլ ոչ թե ձվաձև: Հաղորդվում է, որ Շոտլանդիայում մի կին է իր սուպերմարկետից գնումների մեջ այդ անսովոր ձուն նկատել և այն դրել աճուրդի:

Չնայած այն հանգամանքին, որ գործարքն ինքնաբուխ է ստացվել, բայց գնորդը հիացած է իր նոր ձեռքբերումով։ Տղամարդը դեռ չի որոշել, թե ի՞նչ է անելու այդ արտեֆակտի հետ, սակայն ծրագրում է պահպանել այն լավագույնս ձևով։ Այժմ նա մտորում է այն մասին, թե ինչպե՞ս կարելի է զգուշորեն հեռացնել սպիտակուցն ու դեղնուցը ձվի միջից չվնասելով այդ  հազվագյուտ կլոր կեղևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular