ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ պատճառներով նացիստները որոշեցին ոչնչացնել Եվրոպայի հրեաներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Blognews.am-ը գրում է.

Նացիստների՝ իշխանության գալով հակահրեական շատ օրենքներ ընդունվեցին, որոնց արդյունքում Գերմանիայից բոլոր հրեաներին «վռնդել» էր հարկավոր:

Սկզբում նրանք որոշեցին դուրս հանել հրեաներին այն բոլոր երկրներից, որոնք իրենց տիրապետության տակ էին գտնվում: Այդ գործընթացը ղեկավարում էին Գեստապոն և էսէսականները: Արդեն 1938 թ. շուրջ 45000 հրեաներ դուրս բերվեցին Ավստրիայից: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Չեխոսլովակիայից և Ավստրիայից դուրս էին բերվել 350 000 – 400 000 հրեաներ:

Երբ Հիտլերի զորքերը Լեհաստան մտան, հակահրեական քաղաքականությունն առավել ուժեղացավ: Գերմանացի նացիոնալ-սոցիալիստները գտնում էին, որ հրեական հարցի վերջնական լուծումը պետք է տրվի Եվրոպայում հրեաների զանգվածային ոչնչացմամբ: Հիտլերը նրանց համարում էր ոչ լիարժեք ազգ, որը իրավունք չունի ապրելու:

Այն ժամանակ, երբ Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, էսէսական ստորաբաժանումները սկսեցին հրեաների զանգվածային գնդակահարությունը: 1941 թ. այս նպատակով սկսվեցին օգտագործվել գազվագեններ՝ մեքենաներ, որենց մեջ հրեաներին թունավորում էին շմոլ գազով: Միանգամից մեծ քանակությամբ հրեաների ոչոնչացնելու համար ստեղծվեցին համակենտրոնացման երեք ճամբարներ (Բելժեց, Տրեբլինկա, Սոբիբոր): 1942 թ. սկզբին  որպես «մահվան ճամբարներ» սկսեցին ծառայել նաև Մայդանեկը և Աուշվիցը: Վերջինում ոչնչացվեցին շուրջ 1,3 մլն մարդիկ, որոնցից 1,1 մլն-ը հրեաներ էին: Պատերազմի ողջ ընթացքում զոհվել են ավելի քան 2,7 մլն հրեաներ:

Պատմաբանների կարծիքով այս եղանակով Երրորդ Ռայխը ցանկանում էր դառնալ առավել հզոր և գերմանացիների աջակցությունը ստանալ:

Հրեական հարցը լուծելու ալգորիթմը

Բոլոր հրեաներին կենտրոնացնել հատուկ շրջաններում (գետտո): Հրեաների առանձնացումն այլ ազգերից: Դուրս հանել նրանց հասարակական բոլոր ոլորտներից: Բռնագրավել նրանց ողջ գույքը, արտաքսել տնտեսական ոլորտից: Հասցնել ամենն այն աստիճանի, որ աշխատանքը դառնա նրանց ապրելու միակ հնարավորությունը:

Ցեղասպանության պատճառները. առավել հավանական տարբերակներ

Հիտլերը հրեաներին և գնչուներին համարում էր հասարակության մնացորդներ, որոնք տեղ չպետք է ունենան քաղաքակիրէ աշխարհում: Հենց այդ պատճառով էլ որոշեց որքան հնարավոր է շուտ մաքրել նրանց Եվրոպայից:

Ըստ մեկ այլ վարկածի՝ ոչնչացման գաղափարը անմիջականորեն կապված էր նացիզմի այն մտքի հետ, որ բոլոր ազգությունները մի քանի խմբերի է հարկավոր բաժանել: Առաջինը՝ իշխող էլիտան (մաքուր արիացիները), երկրորդը՝ ստրուկները (սլավոնական ժողովուրդները), իսկ երրորդը՝ հրեաներն ու գնչուները (նրանց անհապաղոչնչացնել է պետք, իսկ ողջ մնացածները ստրուկներ կդառնան): Հրեաներին Հիտլերը մեղադրում էր մի շարք երևույթների մեջ, ինչպիսիք էին բոլշևիկների առաջացումը, հեղափոխությունը Ռուսաստանում և այլն: Սևամորթները ընդհանրապես չէին մտնում այս հիերարխիայի մեջ, քանի որ համարվում էին ցածրագույն ռասա: Իշխող էլիտան կարծում էր, որ ողջ աշխարհին տիրելու համար ֆաշիստներին խոշոր հաղթանակներ են պետք, այդ իսկ պատճառով նրանց թույլատրելի է ոչնչացնել հրեաներին և գնչուներին՝ որպես անպաշտպան և անօգտակար ազգերի: Այսպիսով բարձրացավ զինվորականների ոգին:

Ցեղասպանության հետևանքները Եվրոպայում

Այսպիսի քաղաքականության հետևանքով Եվրոպայում զոհվեցին շուրջ 6 մլն հրեաներ: Նրանցից միայն 4 մլն-ի անձերն են կարողացել պարզել: Այս դեպքը բացասական ազդեցություն ունեցավ եվրոպական քաղաքակրթության վրա: Մարեց հրեական մշակույթը, սակայն Եվրոպայից հեռու սկսեց բարձրանալ հրեաների ինքնագիտակցությունը: Դրա շնորհիվ էլ ողջ մնացած հրեաները կարողացան նոր կյանք տալ սիոնիստական շարժմանը և ամրապնդվել Իսրայելում (իրենց պատմական հողում՝ Պաղեստինում):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular