ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախության հռչակագիրը մնացել է Ադրբեջանի ու Փաշինյանի կոկորդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը երեկ նշում էր Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձը։ Հռչակագիրն արդեն տևական ժամանակ կանգնել է թե՛ Ադրբեջանի իշխանությունների, թե՛ փաշինյանական վարչախմբի կոկորդին։ Սահմանադրության նախաբանում ներառված հռչակագիրն ամրագրում է Արցախի ինքնորոշման իրավունքը, և Ադրբեջանը վերջին ամիսներին բազմիցս պահանջներ է ներկայացրել Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը նախաբանից հեռացնելու վերաբերյալ։

Թեև գործող իշխանությունները հայտարարում են, որ Սահամնադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, ակնհայտ է, որ բավական լուրջ ճնշման տակ են գտնվում։ Դա է վկայում նաև Փաշինյանի պարբերական հարձակումները Սահմանադրության, երեկ էլ՝ Հռչակագրի ընդունման օրով, կարևորագույն այդ փաստաթղթի դեմ։ Օրվա իր ուղերձում Փաշինյանն իրեն բնորոշ «կռուտիտներով» փորձում էր նսեմացնել Անկախության հռչակագրի դերը, դրա դրույթները, այդկերպ նախադրյալներ ստեղծելով առաջիկայում այն հանել Սահմանադրությունից։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չէր զլացել, օրեր առաջ գրած իր անհեթեթ բանաստեղծությունն էլ ներառել էր ուղերձում։ Առաջիկայում կարելի է նոր դրսևորումներ տեսնել, թե ինչպես են Հայաստանի վրա ավելանում թուրք-ադրբեջանական ճնշումները, և ինչպես է Փաշինյանը հանրությանը համոզում՝ փոխել Սահմանադրությունն իր սեփական իշխանությունը երկարաձգելու համար։

Մոնիկա Աղեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular