ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի չորս մարզերի օդային տարածքում․ տարհանել են մոտ 200 մարդու (տեսանյութեր)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

9 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի չորս մարզերի օդային տարածքում։

Վորոնեժի մարզի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել: Հարձակում է եղել զինամթերքի պահեստի վրա

— Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են յոթ անօդաչու թռչող սարք՝ հինգը Վորոնեժի և մեկական՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերում։ Մոսկվայի ժամանակով ժամը 9։00-ի սահմաններում Կուրսկի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում խոցվել է ևս մեկ անօդաչու թռչող սարք։

—  ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ վիրավորվել է. 1 կին ծանր վիճակում հոսպիտալացվել է, մյուսը քերծվածքներ է ստացել և հրաժարվել հոսպիտալացումից։ 3 բնակավայրերի տարածքում արտակարգ դրություն է մտցվել, տարհանել են մոտ 200 մարդու։

— Կուրսկի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան 3 հրթիռ է ոչնչացվել շրջանի երկնքում։ 

— Բելգորոդում ԱԹՍ-ները հարձակվել են Մալինովկա և Վեյդելևկա գյուղերի վրա։ 2 մարդ վիրավորվել է, նրանցից 1-ը բեկորային վնասվածքով հոսպիտալացվել է։

Տեսանյութերն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular