ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը առայժմ չի ցանկանում Ուկրաինային թույլատրել ՌԴ-ին խփել իր հեռահար զենքով. Politico

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Politico-ն տեղեկացրել է, որ Բայդենի վարչակազմը դեռ պատրաստ չէ թույլ տալ ՌԴ տարածքին իր հեռահար զենքով հարվածներ հասցնել (այն այժմ կարելի է օգտագործել միայն պաշտպանական նպատակներով), սակայն ամեն բան կարող է փոխվել։

Որոշ դեմոկրատ օրենսդիրներ հայտնել են, որ պատրաստ են ավելի մեծ ազատություն տրամադրել Ուկրաինային ամերիկյան զենքի օգտագործման հարցում, տեղեկացրել է Unian-ը։ «Ուկրաինայի պարտության ռիսկն աղետալի է աշխարհակարգի համար, ուստի ԱՄՆ-ը պետք է աշխատի, որպեսզի «կառավարի ինչպես թեժացման ռիսկերը... այնպես էլ միջամտի այնպես, ինչպես չէինք անի հակամարտության առաջին տարում»,- ասել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ներկայացուցիչ Ջեյսոն Քրոուն։

Կողմ է արտահայտվել նաեւ հանրապետական Քեն Քալվերտը։ Նա քննադատել է Բայդենի վարչակազմի անվճռականությունը եւ ավելացրել, որ Ուկրաինայի ԶՈւ-ի համար դժվար կլինի պահել Կուրսկում իր առաջմղումը, եթե հեռահար զենքի օգտագործման թույլտվություն չստանա։

«Ինչ-որ պահի պատերազմը պետք է ավարտվի, եւ եթե ուկրաինացիները չկարողանան պաշտպանել իրենց տարածքը՝ հարձակվելով մատակարարումների շղթայի վրա, որով կատարվում են ռուսական ռազմական գործողությունները, դժվար կլինի նրանց նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ»,- ամփոփել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular