ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Անդրկովկասում խաղաղ կարգավորմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը շարունակում է մնալ Անդրկովկասում իրավիճակի կայունացման գլխավոր գործոնը, ասել է Նոր պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը Vesti FM-ի եթերում, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության 30 տարիների ընթացքում Ռուսաստանը փորձում է վեր մնալ այդ հակամարտությունից և ակտիվորեն նպաստում է խաղաղության գործընթացին, գրում է Smotrim.ru-ն։

«Ռուսաստանը մնում է Անդրկովկասում իրավիճակի կայունացման գլխավոր գործոնը։ Այստեղ պետք է հստակ ընդգծել, որ Ռուսաստանն այս հակամարտության ավելի քան 30 տարիներին ակտիվորեն նպաստել է հայ–ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Մարտինովը։

Ինչպես նշել է փորձագետը, հիմա վերջապես կարող ենք ասել, որ հակամարտությունը մոտենում է ավարտին, և օրակարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մեծ պայմանագրի կնքումը, որին ակտիվորեն նպաստում է Ռուսաստանը։

«Բոլոր 30 տարիներին Ռուսաստանը վեր էր մնում այդ հակամարտությունից` ունենալով գերազանց հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ, և փորձում էր կողմերին խաղաղության տանել», - հավելեց Մարտինովը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև` խաղաղության պայմանագրի կնքմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular