ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 օր գազ չի լինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի, Եկմալյան, Փարպեցու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-1, Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Տավրոս, 3-րդ մաս թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 Օգոստոսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի 62ա, 62բ, 62վ, 62դ, 3ա, 3բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Օգոստոսի 28-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Նոր Խաչակապ, Արջահովիտ, Քարաձոր, Արևաշող, Ջրաշեն, Լեռնանցք, Սարամեջ, Լեռնավան բնակավայրերի գազասպառողների, «Արվետ», «Աննա-Վահե», «Մաստեր Լոգիստիկ», «Բույլ», «ԳԱՄԱ-Բեկ», «Մերուժան-Ալեն» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ», «Դանիելյան» ՍՊԸ-ների, ԱՁ «Սահակյան Ցողիկ», «Սև Կակաչ» ԱԿ-ի, «ԵՄՔԱ» ՀԿ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ափնա, Վարդենուտ, Արայի, Շենավան, Արագած, Ծաղկաշեն, Ալագյազ, Քուչակ, Վարդենիս, Մուլքի, Չքնաղ, Երնջատափ, Նորաշեն, Լուսագյուղ, Սարալանջ, Նիգավան, Հարթավան, Լեռնապար, Ծիլքար, Ռյա Թազա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Սադունց, Կանիաշիր, Ջամշլու, Ավշեն, Սիփան, Վարդաբլուր, Մելիք բնակավայրերի գազասպառողների, «Ա.ՄԷԳԱ», «Մարտիրոսյան Հովհաննես», «Սլոներ», «Ռոման Ենոքյան», «ՄՈՒՇ-ԱՐԱՅԻ», «ԱՆԻԹՈՎ», «Զ Ամարյան», «Ապարան Գազ», «ՀԱՄ-ՄԻՇ» ՍՊԸ-ների, «Գեղամա» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, «Գնթունիք», «Ռոզ Ֆիլդ», «Ապարան Արագած», «Գրանտ Ռոզ» ՍՊԸ-ների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Ռաֆֆու, Իսահակյան, Գորկու, Նանսենի, Մեղապարտի, Չարենցի, Կամոյի, Թումանյան, Տերյան, Մատրոսովի, Պռոշյան, Ս.Նշանի, Նժդեհի, Խորենացու, Բաղրամյան փողոցների, ինչպես նաև Խորենացու, Բաղրամյան փողոցների հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular