ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պավել Դուրովի կալանքը երկարաձգվել է 48 ժամով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը երկարաձգվել է 48 ժամով։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։


Օգոստոսի 24-ի երեկոյան հաղորդվել էր, որ Telegram-ի հիմնադիրը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Դուրովը դուրս էր գալիս մասնավոր ինքնաթիռից, որը, ինչպես պնդում են, ժամանել Է Ադրբեջանից ։

Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, որն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հայտնվել է երկրում հետախուզվող անձանց ցուցակում:

Ֆրանսիայի արդարադատությունը Դուրովին հանցակից է համարում մի շարք, այդ թվում ՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկություններով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Փարիզում ՌԴդեսպանատունը ֆրանսիական իշխանություններից պահանջել է պարզաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության պատճառները, սակայն ֆրանսիական իշխանություններն առայժմ խուսափում են այդ հարցում համագործակցությունից: Դեսպանատանը նշել են, որ կապի մեջ են նաև Դուրովի փաստաբանի հետ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular